Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Պառակտվածության անթույլատրելի բարձր չափ ու միասնական նպատակի բացակայություն

Պառակտվածության անթույլատրելի բարձր չափ ու  միասնական նպատակի բացակայություն
06.05.2025 | 14:04

Եթե մանր ժուլիկությամբ լավ կամ շատ լավ ապրելը հասարակության մեծամասնության համար դառնում է կյանքի նպատակ, ապա ներկա գերմրցակցային աշխարհում այդ հասարակությունը, անկախ ամեն ինչից, կորած է, ապրելու շանս չունի։

Մանր ժուլիկությամբ ապրելը, թեկուզև, ավելի ու ավելի թռփոշացող, դիագնոզ է, որից փախչելու կամ խուսափելու հավանականությունն աննշան է, մանավանդ էգոիզմով ու փոխադարձ ագրեսիայով լեցուն մարդկային հարաբերությունների դեպքում։

Եթե դրա վրա ավելանում են նաև գիշատիչ հարևանները և սեփական տխմարությունն իր քարանձավային մրցակցային փիլիսոփայությամբ, ապա առաջ գնալու միակ ձևը մնում է սողալը։

Իսկ ներկա աշխարհում շատ թե քիչ լիարժեք ապրելը հնարավոր է միայն թռչելով, թեկուզև ոչ մեծ արագությամբ։

Այդ դեպքում միայն սողալ կարողացողի համար էլ ապրելու միակ շանսը որևէ թռչել կարողացող հզորի պոչից կպչելն է։

Որոշ ժամանակ ուրիշի պոչից կպած թռչելու ժամանակ էլ, հնարավոր է, որ քո հանգած շարժիչը սկսի աշխատել, բայց զգույշ, ինչքան էլ քո սեփական շարժիչը աշխատի, մեկ է, հզորի պոչը բաց չթողնես։

Հենց որ նրա պոչը բաց թողեցիր, դու նույն սողացողն ես։

Այն հանգամանքը, որ հզոր թռչողի միջավայրում դու առաջընթացի հիրավի մեծ պոտենցիալ ունես, քեզ թույրիմացության մեջ չպետք է գցի, քանի որ քո աքիլեսյան գարշապարը զարգացման համար անհրաժեշտ սեփական միջավայր ստեղծել չկարողանալն է։

Իսկ դրան էլ խանգարում է քո նմանների հետ գենետիկական ու հասարակական հիշողության մակարդակներում պառակտվածության անթույլատրելի բարձր չափն ու նրանց հետ միասնական նպատակի բացակայությունը։

Իսկական ապրելն էլ պահանջում է ոչ միայն իրար չխանգարել, այլ նաև միմյանց նպատակային ձևով օգնել, որն էլ անհասանելի է առկա քարանձավային մենթալիտետի պայմաններում։

Պետք է խուսափել նաև մի այլ թյուրիմացությունից՝ չկարծեք, թե միայն ուրիշի նպաստավոր միջավայրը ձեր առաջընթացի ու նորմալ կյանքի համար բավական է, քանի որ այն միայն դրանց համար անհրաժեշտ պայմանն է, իսկ բավարարը նույն օտարի մտրակն է, որը կշաչի անհրաժեշտության դեպքում։

Մոտավորապես՝ Խորհրդային Հայաստանի կյանքի նման։

Դարձյալ երկնքից երեք խնձոր ընկավ, և այսպես շարունակ։

Հեքիաթն ավարտվեց և հիմա էլ խելք հավաքելու ժամանակն է, թե չէ ամեն ինչ կրկնվելու սովորություն ունի։

Հ․Գ․ Եկեք այս անգամ էլ չկործանվենք, հետո բանը բան ցույց կտա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ